Իսրայելի անէացում այսինքն՝ Պաղեստինի իրական տերերը հնարավորություն ունենան ընտրել կառավարությունը
ԻԻՀ առաջնորդն ասել է, որ Իսրայելի անէացումը նշանակում է Սիոնիստական սուտ ռեժիմի ոչնչացում և այն, որ Պաղեստինի իսկական տերերն ընտրեն կառավարությունը, որը բաղկացած կլինի մուսուլմաններից, քրիստոնյաներից և հրեաներից:
Այսօր առավոտյան, ԻԻՀ վարչակարգի պաշտոնյաների, Իսլամական միասնության կոնֆերանսի մասնակիցների, իսլամական երկրների դեսպանների և ժողովրդի տարբեր խավերի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ առաջնորդը նշել է. «Իսլամի թշնամիները, որոնց գլխավորում է Միացյալ Նահանգները, դեմ են ընդհանրապես իսլամին և բոլոր իսլամական երկրներին: Եվ մեր տարածաշրջանում նրանց իսկական զենքը ներթափանցումն է կարևոր և վճռորոշ կենտրոններ: Բացի այդ, նրանք նպատակ ունեն պառակտում առաջացնել ժողովուրդների միջև և նրանց ստիպել հանձնվել ԱՄն-ի դիմաց, դա համարելով խնդիրների լուծման ճանապարհը: Իսկ այս սադրանքները չեզոքացնելու են միայն դիմադրությունը և իրականությունների բացահայտումը»:
Խոսելով միասնության մասին, ԻԻՀ առաջնորդը նշել է. «Իսլամ աշխարհի միասնության առաջին քայլն այն է, որ իսլամական հասարակությունները, պետություններն ու ժողովուրդները, խուսափեն միմյանց դեմ ագրեսիայից և իրար վնասելուց ու միանան համատեղ թշնամու դեմ: Նրա ասելով. «Իսլամական երկրները նոր քաղաքակրթություն ձեռք բերելու համար, պեքտ է աշխատեն գիտության, անվտանգության, քաղաքական ուժի բնագավառներում: Իսկ Իրանը հենց այս կետը՝ իսլամական նոր քաղաքակթությունը, դարձրել է իր վերջնական նպատակը»:
Խոսելով իսլամ աշխարհի ներկա դժվարությունների, այդ թվում Պաղեստինի և Եմենի, Ասիայի արևմուտքի ու Աֆրիկայի հյուսիսի արյունալի պատերազմների մասին, նա նշել է, որ այդ ամենի պատճառը այն է, որ բացակայում է այն հիմնավոր սկզբունքը, որ պետք է խուսափել իրար դիմաց ագրեսիա գործադրելուց և միավորվել համատեղ թշնամու դեմ: Նա նշել է, որ այսօր իսլամ աշխարհի ամենակարևոր խնդիրը Պաղեստինի խնդիրն է: Մի ժողովրդի խնդիրը, որը տարագրվել է իր հայրենիքից:
Խոսելով այն մասին, որ թշնամին խեղաթյուրում է իմամ Խոմեյնու ելույթներն ու իսլամական վարչակարգի պաշտոնյաների ելությներն Իսրայելի անէացման մասին, ասել է. «Մենք կողմ ենք Պաղեստինի անկախությանն ու փրկությանը և Իսրայելի անէացումը չի նշանակում հրեա ժողովրդի ոչնչացում: Մենք այդ ժողովրդի հետ ոչ մի խնդիր չունենք: Մեր երկրում բազմաթիվ հրեաներ ապրում են ապահովության մեջ»:
Նա նշել է, որ Պաղեստինի իսկական տերերը պետք է կարողանան ընտրել իրենց կառավարությունը, իսկ օտարներին ու խուժաններին, ինչպիսին է Նեթանյահուն, դուրս վռնդեն ու իրենք ղեկավարեն երկիրը: Իսլամական հեղափոխության առաջնորդը, իսլամ աշխարհի կրոնագետների ու մտավորականների պարտավրությունը շատ կարևոր համարելով, նշել է. «Ամբողջ ուժով պաշտպանեք ճշմարտությունը և մի վախեցեք ճշմարտությունից: Իմացեք, որ իսլամ աշխարհը ոչ հեռու ապագայում, ականատես կլինի իր փայլուն երազանքների իրականացմանը»: