Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբը դատապարտել է Կանադայի կառավարության հակաիրանական քայլերը
Իրանի մարդու իրավունքների շտաբը դատապարտել է Կանադայի կառավարության կողմից Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ ներկայացրած բանաձևը և այն համարել է միակողմանի, անստույգ և Իրանի դեմ ուղղված գործողություն:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի մարդու իրավունքների շտաբի հաղորդագրությունում ասված է, որ Կանադայի կառավարության կողմից Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի ԳԱ-ի երրորդ հանձնաժողովին ներկայացրած բանաձևը, ատելության տարածման և մարդու իրավունքների չարաշահման խորհրդանիշն է միջազգային ատյաններում:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Կանադայի քայլը համընկնում է, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Իրանի ձեռք բերած հաջողությանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում: Դա վկայում է Արևմուտքի արմատական թշնամության մասին Իրանի նկատմամբ:
Իրանի մարդու իրավունքների շտաբը կրկին իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցել երկրների, կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: