Իրանի բանակն ընդգծել է թշնամիների ցանկացած ագրեսիային դիմակայելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i113645-Իրանի_բանակն_ընդգծել_է_թշնամիների_ցանկացած_ագրեսիային_դիմակայելու_անհրաժեշտությունը
Իրանի Իսլամական Հանրապետության բանակը կարևորել է Իրանի Զինված ուժերի լիարժեք զգոնությունն ու պատրաստակամությունը իսլամական հայրենիքի սահմանները պաշտպանելու համար:
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2019 15:08 Asia/Tehran
  • Իրանի բանակն ընդգծել է թշնամիների ցանկացած ագրեսիային դիմակայելու անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը կարևորել է Իրանի Զինված ուժերի լիարժեք զգոնությունն ու պատրաստակամությունը իսլամական հայրենիքի սահմանները պաշտպանելու համար:

ԻԻՀ բանակը հրապարակել է հաղորդագրություն,որում նշել է.«Իսլամական հեղափոխության երդվյալ թշնամիներն արդեն չորս տասնամյակ է,որ ամեն ինչ արել են  ԻԻՀ սրբազան համակարգի փլուզման ուղղությամբ և մշտապես բազմաթիվ պլաններով  փորձել են իրականություն դարձնել  իրենց այդ անհեթեթ ցանկությունը»:

«Այնպիսի ժամանակահատվածում,երբ Դիմադրության ճակատը հաղթելով ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկչությանը ,  նոր էջ է բացել  տարածաշրջանի մուսուլման ժողովուրդների հաղթանակների համար, և Իրանի Իսլամական Հանրապետությունը ամենայն հզորությամբ դիմակայել է թշնամու առավելագույն ճնշմանը և արդյունքում թշնամին հայտնվել է թույլ ու  ճարահատյալ վիճակում, իսլամի ու հեղափոխության թշնամիները նոր սադրանք են սկսել հեղափոխության դեմ:Նրանք օգտվելով սատանայական լրատվամիջոցներից  ընդդիմանում են  Իրանի իսլամական հեղափոխությանը»,ասված է հաղորդագրության մեջ: