Ռուհանի. Կազմակերպված ապստամբները հակաիրանական ծրագրի թշնամիներն էին
Անդրադառնալով այն հարցերին, որոնք ծագել են Իրանում վառելիքի կառավարման ծրագրի իրագործումից հետո, Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահն ասել է, որ Իրանի դեմ ուղղված կազմակերպված և զինված խռովությունները իրականացնում են տարածաշրջանի հետադեմ ռեժիմները, սիոնիստներն ու ամերիկացիները:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը կառավարության նիստում ասել է, որ Իրանի ժողովուրդը հաջողությամբ անցկացրել է մեկ այլ պատմական փորձություն: Նա հավելել է, որ Նրանք, ովքեր նախագծել էին Իսլամական հանրապետության դեմ ուղղված հարվածը և, վերջին երկու տարիների ընթացքում, նոր պատժամիջոցներով և առավելագույն ճնշմամբ փորձում էին Իրանին ժողովրդին հանել համագարգի դեմ, հերթական անգամ ձախողվեցին՝ Իրանի ժողովրդի զգոնության շնորհիվ:
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահն ընդգծելով, որ սա մեծ հաղթանակ է Իրանի ժողովրդի համար, հավելել է, որ տարբեր քաղաքներում Իրանի ժողովրդի ինքնաբուխ հավաքները աշխարհին ցույց տվեցին Իրանի ժողովրդի ուժը, զգոնությունը, միասնությունն ու համերաշխությունը Իսլամական հանրապետության հետ:
Ուրբաթ վաղ առավոտյան Իրանում Բենզինի գնի փոփոխության նախագծի գործադրմամբ որոշ խաղաղ ցույցեր չարաշահվելով մի խումբ խռովարարների կողմից շեղվել են իրենց իսկական հունից: