Մուսավի.«ՄԱԳԱՏԷ-ն պետք է հարգի Իրանի օրենքները»
https://parstoday.ir/hy/news/iran-i113692-Մուսավի._ՄԱԳԱՏԷ_ն_պետք_է_հարգի_Իրանի_օրենքները
Անդրադառնալով Իրանում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներից մեկի մոտ վտանգավոր նյութերի հայտնաբերմանը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ՄԱԳԱՏԷ-ն պետք է հարգի Իրանի իսլամական հանրապետության կարևոր ու կենսական նշանակություն ունեցող կենտրոնների համար սահմանված կանոնները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2019 12:21 Asia/Tehran
  • Մուսավի.«ՄԱԳԱՏԷ-ն պետք է հարգի Իրանի օրենքները»

Անդրադառնալով Իրանում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներից մեկի մոտ վտանգավոր նյութերի հայտնաբերմանը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ՄԱԳԱՏԷ-ն պետք է հարգի Իրանի իսլամական հանրապետության կարևոր ու կենսական նշանակություն ունեցող կենտրոնների համար սահմանված կանոնները»:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը նոյեմբերին վեցին հրապարակած հաղորդագրության մեջ նշել է, որ կասկածելի նյութեր ունենալու պատճառով արգելվել է ՄԱԳԱՏԷ-ի կին տեսուչի մուտքն Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Նաթանզի ուրանի հարստացման համալիր: 

Հինգշաբթի օրն ընդգծելով, որ Իրանի իսլամական հանրապետությունն իր իրավունքն է համարում պահպանել կարևոր կենտրոնները, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է.«Թեհրանն այդ մասին հաղորդել է ՄԱԳԱՏԷ-ին,  ներկայացրել է օրինազանց տեսուչի վերաբերյալ անհրաժեշտ փաստերը և սպասում է գործակալության պատասխանին»:

Մուսավին հավելել է.«Նախատեսված ծրագրի համաձայն՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները ստուգումներ են անցկացնում Իրանի միջուկային օբյեկտներում: Վերջերս նրանցից մեկի՝ օբյեկտ մուտք գործելու պահին, անվտանգության հսկողության սարքն ահազանգել է և արգելել  նրա մուտքը: Տեսուչի մոտ հայտնաբերվել են վտնագավոր նյութեր»:

Անդրադառնալով տարբեր շրջանակներում օտարերկրյա գործակալների, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների գործունեության անցյալին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Օրինազանց տեսուչը  հաստատել է իր մոտ վտանգավոր նյութի առկայությունը, նշելով, որ դրա պատճառները կապված են մի շարք հարցերի հետ»: