Իրան. ՀԳՀԾ-ի պահպանումը կախված է եվրոպացիների քայլերից
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի պահպանումը կախված է իրենց հանձնառությունների նկատմամբ եվրոպացիների հավատարմությունից:
NCR օրաթերթին տված հարցազրույցում, Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է. «Դեռևս հույս կա, որ համաձանությունը կփրկվի: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի եվրոպական կողմը կատարի իր պարտավորոթյունները»:
Նշելով, որ միջուկային համաձայնությունը գտնվում է ծայրահեղ վիճակում, Էրաղչին հավելել է. «Եվրոպան պետք է ավելի շատ ջանքեր գործադրի համաձայնագիրը փրկելու համար»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը պատրա՞ստ է միջուկային համաձայնության շուրջ բանակցել ԱՄՆ-ի հետ, Էրաղչին ասել է. «Իրանն իր միջուկային ծրագրի և ՀԳՀԾ-ի շուրջ չի բանակցելու: Հրթիռներն անհրաժեշտ են Իրանին՝ իր անվտանգությունը պաշտպանելու համար»:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և եվրոպացիների կողմից համաձայնագրի նկատմամբ ստանձնած պարտավորությունների չկատարելուց հետո, Իրանը մինչ այժմ 4 փուլով նվազեցրել է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը: