ԻԻՀ ԶՈՒ ծովուժի հրամանատար. Իրանի անվտանգությունը կախված չէ արտասահմանյան ուժերից
https://parstoday.ir/hy/news/iran-i113966-ԻԻՀ_ԶՈՒ_ծովուժի_հրամանատար._Իրանի_անվտանգությունը_կախված_չէ_արտասահմանյան_ուժերից
ԻԻՀ ԶՈՒ ծովուժի հրամանատար, ծովակալ Խանզադիի ասելով. «Իրանի անվտանգությունն անկախ է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2019 03:02 Asia/Tehran
  •  ԻԻՀ ԶՈՒ ծովուժի հրամանատար. Իրանի անվտանգությունը կախված չէ արտասահմանյան ուժերից

ԻԻՀ ԶՈՒ ծովուժի հրամանատար, ծովակալ Խանզադիի ասելով. «Իրանի անվտանգությունն անկախ է»:

 Հինգշաբթի երեկոյան, Իրանի հեռուստատեսության երկրորդ ալիքին տված հարցազրույցում, ծովակալ Խանզադին ասել է. «Իրանին չի կարելի համեմատել տարածաշրջանի այլ երկրների հետ, որոնք իրենց սպառազինությունը ստանում են արտասահմանից»:

Նա հավելել է. «Այն երկրների անվտանգությունը, որոնք իրենց սպառազինությունը գնում են արևմտյան երկրներից, խոցելի է և կարելի է  ասել, որ նրանց անվտանգության բանալին իրենց ձեռքում չէ»:

Խանզադիի խոսքերով, ԱՊՀ և Հնդկական օվկիանոսի տարածարջանի երկրների թիվը, որոնք ունեն տեղական սպառազինություն, անգամ մի ձեքի մատերի թվին չի հասնում: Նա նշել է. «Տարածաշրջանում միայն Իրանն է, որ ինքնաբավության է հասել բարդ պաշտպանական  սարքավորումների նախագծման ու արտադրության գործում»:

Խոսելով այն մասին, որ Պարսից ծոցն այնպիսի ջրային տարածք է, որը չունի անապահովության խնդիր, Խանզադին հավելել է. «Ամերիկացիները ներկա են այս տարածաշրջանում ոչ թե դրա անվտանգությունը պահպանելու համար, այլ որպեսզի այն անապահով դարձնելով, առաջ տանեն իրենց նպատակները»: