Էրաղչի.«Աշխարհը պատասխանատու է ՀԳՀԾ-ի պահպանման և իրագործման համար»
Իրանի արտգործնախարարության քաղաքական հարցերի գծով տեղակալն ասել է.«ՀԳՀԾ-ն միջազգային դիվանագիտության ձեռքբերում է և աշխարհի երկրները պատասխանատու են այդ համաձայնության պահպանման և իրագործման համար»:
Պեկին այցելած Իրանի փոխարտգործնախարարը, կիրակի օրն իր չինացի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո կայացած մամալո ասուլիսում, ասել է.«ՀԳՀԾ-ն համապատասխանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և խորհրդի 2231 բանաձևը հաստատել է այդ համաձայնությունը»:
Նշելով, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտում է համարվում, Էրաղչին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը ոչ միայն դուրս է եկել այդ համաձայնությունից, այլև մնացած մյուս երկրներին ճնշման տակ է դրել համաձայնությունից դուրս գալու համար, ինչն անընդունելի է:
Անդրադառնալով միջուկային համաձայնության շրջանակում պարտավորությունների նվազեցման ուղղությամբ ԻԻՀ քայլերին, Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերի գծով տեղակալն ասել է.«Իրանի այդ քայլը համաձայնությունից դուրս գալ չի նշանակում և արվել է համաձայնության 36-րդ կետի հիմամբ, որը երկրներին վերապահում է այդ իրավունքը»:
Շաբաթ օրը, Չինաստանի փոխարտգործնախարարի հրավերով, խորհրդակցական նիստ անցկացնելու նպատակով, Պեկին է այցելել Իրանի արտգործնախարարության քաղաքական հարցերի գծով տեղակալը: