Ղարիբ Աբադի.«Իրանը ՄԱԳԱՏԷ-ի կարևոր գործընկերն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i114114-Ղարիբ_Աբադի._Իրանը_ՄԱԳԱՏԷ_ի_կարևոր_գործընկերն_է
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է.«Իրանը ՄԱԳԱՏԷ-ի կարևոր գործընկերն է»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 03, 2019 07:27 Asia/Tehran
  • Ղարիբ Աբադի.«Իրանը ՄԱԳԱՏԷ-ի կարևոր գործընկերն է»

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է.«Իրանը ՄԱԳԱՏԷ-ի կարևոր գործընկերն է»:

Երկուշաբթի օրը, ՄԱԳԱՏԷ-ի նորանշանակ գլխավոր տնօրենի հաստատման հատուկ նիստում, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ՝ Քազեմ Ղարիբ Աբադին ասել է.«Իրանը համոզված է, որ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը չպետք է որոշ երկրների անօրինական ու կամայական քայլերի պատճառով, անհնար դառնա»:

Նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի համաձայն, Իրանի միջուկային գործունեության վերահսկումը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր առաքելություններից է համարվում, Ղարիբ Աբադին հավաստիացրել է, որ ընթացիկ տարվա սկզբից մինչև նոյեմբեր ամիսն ավելի քան 688 դիտարկում է անցկացվել Իրանում:

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է.«Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև աշխատանքային կառուցողական հարաբերությունների պահպանումը մեծ նշանակություն ունի, հետևաբար այս գործընթացը պետք է տեղի ունենա անկախ, արհեստավարժ և անկողմնակալ մոտեցմամբ»: