Իրանն անպատասխանատու և միջամտողական է որակել Գերմանիայի արտգործնախարարի հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i114514-Իրանն_անպատասխանատու_և_միջամտողական_է_որակել_Գերմանիայի_արտգործնախարարի_հայտարարությունները
Արձագանքելով գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Նման հայտարարությունները չեն կարող քողարկել ՀԳՀԾ-ով ստանձնած արտավորությունների նկատմամբ Եվորպայի անհավատարմությունն ու ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության նկատմամբ թույլ արձագանքը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2019 04:19 Asia/Tehran
  • Իրանն անպատասխանատու և միջամտողական է որակել Գերմանիայի արտգործնախարարի հայտարարությունները

Արձագանքելով գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Նման հայտարարությունները չեն կարող քողարկել ՀԳՀԾ-ով ստանձնած արտավորությունների նկատմամբ Եվորպայի անհավատարմությունն ու ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության նկատմամբ թույլ արձագանքը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է. «Գերմանիայից ակնկալում ենք, խտրական հայտարարություններ անելու փոխարեն, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները քննարկել բաց և անկողմնակալ մոտեցմամբ»:

Մուսավին հավելել է, որ Իրանի իշխանությունները լսում են քաղաքացիների կարծիքներն ու պահանջները, հավելելով. «Իրանի կառավարությունը վերջին անկարգությունները և արտասահմանից հովանավորություն ստացող խռովարարների գործողություններն առանձին է  դիտարկում քաղաքացիների բողոքի ցույցերից և քննարկելով մարդկանց պահանջներն ու անցկացնելով հետաքննություններ, կկայացնի համապատասխան որոշումներ»:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը հինգշաբթի օրը հայտարարել էր, որ Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում սպանվել են հարյուրավոր մարդիկ, և բողոքների բռնաճնշումը պետք է խստորեն դատապարտվի: