Իրանը մտահոգված է ՄԱԿ-ի հանցավորության դեմ պայքարի գրասենյակում էթնիկ բազմազանության բացակայությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i114517-Իրանը_մտահոգված_է_ՄԱԿ_ի_հանցավորության_դեմ_պայքարի_գրասենյակում_էթնիկ_բազմազանության_բացակայությամբ
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կառավարման մակարդակներում զարգացող երկրների փոքր ներկայության կապակցությամբ և կոչ է արել հանձնաժողովի աշխատակազմում հաստատել աշխարհագրական հավասարակշռություն:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 13, 2019 04:54 Asia/Tehran
  • Իրանը մտահոգված է ՄԱԿ-ի հանցավորության դեմ պայքարի գրասենյակում էթնիկ բազմազանության բացակայությամբ

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կառավարման մակարդակներում զարգացող երկրների փոքր ներկայության կապակցությամբ և կոչ է արել հանձնաժողովի աշխատակազմում հաստատել աշխարհագրական հավասարակշռություն:

Հինգշաբթի օրը, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի և դատական հանձնաժողովների համատեղ նիստում, Քազեմ Ղարիբ Աբադին կարևորել է հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համար կայուն բյուջեի հաստատումը, որը բավարար կլինի այս մարմնի կողմից զարգացող երկրներին անհրաժետ տեխնիկական օգնությունները տրամադրելու համար

Ղարիբ Աբադին մտահոգություն է հայտնել հանձնաժողովի գործադիր մարմնի  զեկույցում պարունակվող որոշ տեղեկությունների վերաբերյալ, որոնք վերաբերում են աշխատակազմի կազմում առկա անհավասարակշռությանը: Նա նշել է. «Դժբախտաբար, գրասենյակն արդյունավետ ջանքերը չի գործադրում՝ աշխատակազմում զարգացող երկրների ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու ուղղությամբ»: