Ուժի մեջ են մտել ԱՄՆ-ի կողմից Ֆորդոյի օբյեկտի դեմ սահմանված պատժամիջոցները
Ուժի մեջ են մտել ԱՄՆ-ի Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտի դեմ սահմանված պատժամիջոցները:
ԱՄՆ Պետքարտուղարը հայտարարել է.«Դեկտեմբերի 15-ին ավարտվել է Ֆորդոյի օբյեկտի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ բոլոր բացառությունների ժամկետը և Վաշինգտոնը վերականգնել է իր պատժամիջոցներն Իրանի ուրանի հարստացման օբյեկտի դեմ:
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն ավելի վաղ հայտարարել էր, որ այլևս չեն երկարաձգվելու միջուկային գործունեության ոլորտում Իրանի պատժամիջոցային ռեժիմի բացառությունները:
Նա նաև հայտնել էր, որ վերականգնվել են Ֆորդոյի միջուկային օբյեկտի դեմ սահմանված պատժամիջոցները:
Ֆորդոյի դեմ ԱՄՆ-ի սահմանափակումների վերականգնման պատճառը, նԻրանի կողմից ուրանի հարստացման վերականգնումն էր, որին Թեհրանը ձեռնամուխ եղավ ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցների կիրառման պատճառով:
ԱՄՆ-ն 2018 թվականի մայիսին միջուկային համաձայնագրից միակողմանիորեն դուրս գալով, վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցների խիստ ռեժիմը: