Ուժի մեջ են մտել ԱՄՆ-ի կողմից Ֆորդոյի օբյեկտի դեմ սահմանված պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/iran-i114604-Ուժի_մեջ_են_մտել_ԱՄՆ_ի_կողմից_Ֆորդոյի_օբյեկտի_դեմ_սահմանված_պատժամիջոցները
Ուժի մեջ են մտել ԱՄՆ-ի Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտի դեմ սահմանված պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2019 15:18 Asia/Tehran
  • Ուժի մեջ են մտել ԱՄՆ-ի կողմից  Ֆորդոյի օբյեկտի դեմ սահմանված պատժամիջոցները

Ուժի մեջ են մտել ԱՄՆ-ի Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտի դեմ սահմանված պատժամիջոցները:

ԱՄՆ Պետքարտուղարը  հայտարարել է.«Դեկտեմբերի 15-ին ավարտվել է Ֆորդոյի օբյեկտի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ բոլոր բացառությունների ժամկետը և Վաշինգտոնը վերականգնել է իր պատժամիջոցներն Իրանի ուրանի հարստացման օբյեկտի դեմ: 

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն ավելի վաղ հայտարարել էր, որ այլևս չեն երկարաձգվելու միջուկային գործունեության ոլորտում Իրանի պատժամիջոցային ռեժիմի բացառությունները:

Նա նաև հայտնել էր, որ վերականգնվել են Ֆորդոյի միջուկային օբյեկտի դեմ սահմանված պատժամիջոցները: 

Ֆորդոյի դեմ ԱՄՆ-ի սահմանափակումների վերականգնման պատճառը, նԻրանի կողմից ուրանի հարստացման վերականգնումն էր, որին Թեհրանը ձեռնամուխ եղավ ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցների կիրառման պատճառով: 

ԱՄՆ-ն 2018 թվականի մայիսին միջուկային համաձայնագրից միակողմանիորեն դուրս գալով, վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցների խիստ ռեժիմը: