Էրաղչի. Թեհրանը որևէ մակարդակում չի բանակցում ԱՄՆ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i114679-Էրաղչի._Թեհրանը_որևէ_մակարդակում_չի_բանակցում_ԱՄՆ_ի_հետ
ԻԻՀ ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ Թեհրանը որևէ մակարդակում բանակցություններ չի վարում Վաշինգտոնի հետ: Նա հավելել է. «ՀԳՀԾ-ից դուրս գալով, ԱՄՆ-ը բանակցությունը վերածեց անարդյունավետ ու վատ փորձի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2019 07:10 Asia/Tehran
  • Էրաղչի. Թեհրանը որևէ մակարդակում չի բանակցում  ԱՄՆ-ի հետ

ԻԻՀ ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ Թեհրանը որևէ մակարդակում բանակցություններ չի վարում Վաշինգտոնի հետ: Նա հավելել է. «ՀԳՀԾ-ից դուրս գալով, ԱՄՆ-ը բանակցությունը վերածեց անարդյունավետ ու վատ փորձի»:

Սեյեդ Աբբաս Էրաղչին, չիանական CGTN հեռոըստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Թեհրանը չի վստահում ԱՄՆ-ին: Նա հավելել է. «Իրանը երբեք չի բանակցի ճնշման պայմաններում»:

Անդրադառնալով հակաիրանական պատժամիջոցների հետևանքներին, Էրաղչին նշել է. «Պատժամիջոցներն Իրանի համար հնարավորություն ստեղծեցին և Իսլամական հանրապետությունն իր գործընկերների հետ համագործակցելով, ազգային արժույթի փոխանակման ու տնտեսության պլանավորման միջոցով, կայունացրել է իր տնտեսական վիճակը»:

Պատասխանելով Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարևտավորությունների կրճատման վերաբերյալ հարցին, Էրաղչին նշել է. «Իրանի կողմից իր պարտավորությունների կրճատումը պատասխան է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն»: