Իրան. Աֆղանստանի կառավարության դեմ ուղղված ցանկացած գործողություն ուղղված է ահաբեկչական խմբավորումների ամրապնդմանը
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում ԻԼԻՊ-իահաբեկչական խմբի վերականգնման հավանականության կապակցությամբ:
Նա ասել է, որ Աֆղանստանի օրինական կառավարության դեմ ուղղված ցանկացած գործողություն, միտված է ահաբեկչական խմբավորումների և ԱՄՆ անօրինական շահերի իրականացմանը:
Չորեքշաբթի օրը Թեհրանում կայացած տարածաշրջանային անվտանգության երկրորդ հանդիպման շրջանակներում, Աֆղանստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համադոլլահ Մոհեբի հետ հանդիպման ժամանակ, Ալի Շամխանին, դատապարտելով Աֆղանաստանում անկայունության ցանկացած դրսևորում, ասել է, որ հարևանների, հատկապես Աֆղանստանի հետ հարաբերությունների ընդլայնումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
Աֆղանստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բարձր է գնահատել այդ երկրում անվտանգության ճգնաժամը նվազեցնելու ուղղությամբ Իրանի ջանքերը և հավելել. «Ահաբեկչության դեմ պայքարում Աֆղանստանի հարևանների ներգրավվածությունը և Աֆղանստանի կառավարության հետ համագործակցությունը շատ կարևոր են երկրում խաղաղություն և կայունություն հաստատելու համար»: