ԻԻՀ նախագահը հանդիպել է Մալայզիայի թագավորին
https://parstoday.ir/hy/news/iran-i114706-ԻԻՀ_նախագահը_հանդիպել_է_Մալայզիայի_թագավորին
ԻԻՀ նախագահն ասել է.«Իսլամ աշխարհի խնդիրների կարգավորումը պահանջում է իսլամական երկրների համերաշխությունն ու համագործակցությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2019 14:54 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը հանդիպել է Մալայզիայի թագավորին

ԻԻՀ նախագահն ասել է.«Իսլամ աշխարհի խնդիրների կարգավորումը պահանջում է իսլամական երկրների համերաշխությունն ու համագործակցությունը»:

Մայրաքաղաք Կուալա Լումպուրում կայանալիք գագաթաժողովին մասնակցելու նպատակով Մալայզիայում  գտնվող Ռոհանին, չորեքշաբթի օրը այդ երկրի թագավոր Սուլթան Աբդուլլահի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Պաղեստինը, գերտերությունների միջամտությունը մուսուլմանների ներքին հարցերին և գիտական ու տնտեսական զարգացման անհրաժեշտությունը իսլամ աշխարհին հուզող  կարևորագույն թեմաներն են»:

Մալայզիայի թագավոր Սուլթան Աբդուլլահն ընդգծել է տարբեր, հատկապես տնտեսական ու մշակութային ոլորտներում  երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը: