Իրանի դեղագործական պատժամիջոցները քննադատվել է ներկայացուցիչների պալատի որոշ պատգամավորների կողմից
https://parstoday.ir/hy/news/iran-i114719-Իրանի_դեղագործական_պատժամիջոցները_քննադատվել_է_ներկայացուցիչների_պալատի_որոշ_պատգամավորների_կողմից
 ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի 17 ներկայացուցիչներ ԱՄՆ-ի գանձապետական դեպարտմենտի նախարար Ստթիվ Մենուչինին հղած նամակում, անդրադառնալով իրանցիների կյանքի պայմանների վրա Թրամփի պատժամիջոցների թողած բացասական ազդեցությանը պահանջել են, փոփոխություններ մտցնել այս պատժամիջոցների մեջ որպեսզի իրանցիները կարողանան ձեռք բերել իրենց անհրաժեշտ դեղերը:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Դեկտեմբեր 19, 2019 08:13 Asia/Tehran
  • Իրանի դեղագործական պատժամիջոցները քննադատվել է ներկայացուցիչների պալատի որոշ պատգամավորների կողմից

 ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի 17 ներկայացուցիչներ ԱՄՆ-ի գանձապետական դեպարտմենտի նախարար Ստթիվ Մենուչինին հղած նամակում, անդրադառնալով իրանցիների կյանքի պայմանների վրա Թրամփի պատժամիջոցների թողած բացասական ազդեցությանը պահանջել են, փոփոխություններ մտցնել այս պատժամիջոցների մեջ որպեսզի իրանցիները կարողանան ձեռք բերել իրենց անհրաժեշտ դեղերը:

Չորեքշաբթի օրը թուիթերում կատարած գրառմամբ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կին պատգամավոր Իլհան Օմարն ասել է.«Թրմափի կառավարությունը պետք է պատասխան տա դեղագործական որոլրտում իրանցիների մարդկային հիմական իրավունքները թիրախ դարձնելու համար»:

Չնայած որ Թրամփի կառավարությունը նախապես հավակնում էր, որ Իրանի դեմ պատժամիջոցների հարցում հարգելու է մարդկային իրավունքները, սակայն այժմ անտեսում է այս նկատառումները: ԱՄՆ-ի Գանձապետական դեպքարտմենտը 2019թ. դեկտեմբերի կեսերին իր կայքի վրա տեղադրված ցուցումների համաձայն, խոստովանեց, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր թիրախներից մեկը ծովագնացության ոլորտում մարդասիրական ապրանքատեսակաների փոխանակման սահմանափակումն է:

Առանց հաշվի առնելով Թեհրանի վարքագծի փոփոխության հարցում իրենց պատժամիջոցների անարդյունավետության կամ Վաշինգտոնի պահանջների արդարացման ամերիկացիերը պնդում են Իրանի դեմ ճնշումների ավելացման խնդիրը: Անդրադառնալով որ ԱՄՆ նախագահը խոսում է «Տնտեսական պատերազմի» մասին Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Ես այն անվանում եմ տնտեսական ահաբեկչություն, քանի որ սովորական ժողովրդին է թիրախ դարձրել»:

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հակամարդկային բացահայտ կողմերից մեկը անհրաժեշտ ու կենղական նշանակություն ունեցող դեղերի հասանելության հարցում միտումնավոր արգելքներն են:

Շվեյցարիայի SRF Կայքը անդրադառնալով Իրեանում հատուկ դեղերի պակասի խնդրին, հստակեցրել է.«Վաշինգտոնը, որ պաժամիջոցներ սահամնելու բերումով արգելել է դեպի Իրան դեղերի առաքումն ու վաճառքը, ցանկություն չունի դեղերի պակասի բերումով իրանցի մանուկների մահացության հարցում մեղավոր ճանաչվել»: SRF կայքի հաղորդմամբ ԱՄՆ-ն Իրանի դեմ ճնշում գործադրելու համար պատժամիջոցներ է սահմանել այս երկրի ու նրա հետ առևտրական փոխանակումեր կատարողների դեմ, սակայն այս քայլը հանգեցրել է Իրանում դեղերի պակասի և վտանգել է մեծ թվով հիվանդների հատկապես քաղցկեղով հիվանդների կյանքը»:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցների անմարդկային էությունը, որ վտանգել է իրանցի հիվանդների կյանքը, ձևակերպվել ու հրապարակվել է կոնգրեսի 17 պատգամավորների նամակը: Այդուհանդերձ Թրամփի կառավարությունը անտեսելով ներքին ու արտերկրյա քննադատությունները շարունակում է հակաիրանական պատժամիջոցները: Թրմափի կառավարությունը բազմիցս շեշտել է, որ իր ապօրինի ցանկություններից հանձնվելու համար պատումթյան ընթացքում ամենադաժան ու աննախադեպ պատժամիջոցներն է սահմանելու Իրանի դեմ: Փաստորեն Վաշինգտոնի պահանջներն ընդունելու համար Թերանի դեմ սահմանած պատժամիջոցների անարդյունավետությունը պատճառ է դարձել, որ Թրափի կառավարությունը մի մոռանա իր քայլերի գաղտնիության պահպանումը և բացահայտորեն գործադրի Իրանի ժողովրդի դեմ իր անմարդկային քայլերը: