Մուսավի. Իրանի դեմ ուղղված Եվրախորհրդարանի մեղադրանքի հիմքում ընկած են խեղաթյուրված փաստեր
https://parstoday.ir/hy/news/iran-i114856-Մուսավի._Իրանի_դեմ_ուղղված_Եվրախորհրդարանի_մեղադրանքի_հիմքում_ընկած_են_խեղաթյուրված_փաստեր
Իրանի արտգործնախարարության խոսնակը Եվրախորհրդարանի բանաձևում Իրանի դեմ ուղղված մեղադրանքը որոկել է հապճեպ և ոչ կառուցողական քայլ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2019 12:22 Asia/Tehran
  • Մուսավի. Իրանի դեմ ուղղված Եվրախորհրդարանի մեղադրանքի հիմքում ընկած են խեղաթյուրված փաստեր

Իրանի արտգործնախարարության խոսնակը Եվրախորհրդարանի բանաձևում Իրանի դեմ ուղղված մեղադրանքը որոկել է հապճեպ և ոչ կառուցողական քայլ:

ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Սեյեդ Աբբաս Մուսավին ընդգծել է, որ Իրանը, որպես ժողովրդավարական համակարգ, խոսքի ազատությունը և բողոքի խաղաղ ցույցերը համարում է իր քաղաքացիների բնական  իրավունքը: Նա հավելել է, որ ինչպես ցանկացած այլ անկախ երկիր, Իրանը կկատարի երկրի ազգային անվտանգությունն ապահովելու և անմեղ քաղաքացիների կյանքը խլող և նրանց ունեցվածքը թալանող զինված հանցախմբերին դիմակայելու իր պարտականությունը:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է հիմնված լինի ոչ խտրական և քաղաքական եկակի չափանիշների վրա: Նա հավելել է. «Ինչո՞ւ է Եվրախորհրդարանը լռում  ԱՄՆ-ի կողմից Իրանի ժողովրդի դեմ սահմանված  անօրինական և անբարոյական պատժամիջոցների նկատմամբ»: