Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը Հնդկական օվկիանոսում համատեղ ծովային զորավարժություն կանցկացնեն
Իրանի Իսլամական հանրապետության զինված ուժերի ավագ խոսնակը հայտարարել է, որ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի եռակողմ ծովային զորավարժությունն անցկացվելու է Հնդկական օվկիանոսում և Օման ծովում միջազգային ծովային առևտրի անվտանգության ամրապնդման համար:
Բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին ասել է, որ զորավարժությունը տեղի կունենա ուրբաթ օրը՝ Հնդկաստանի հյուսիսային օվկիանոսի և Օմանի ծովի հյուսիսում:
Նա հավելել է, որ Հնդկական օվկիանոսը և Օմանի ծովը համաշխարհային առևտրի կարևոր գոտիներ են և շատ երկրներ առևտուր են անում այդ տարածքներում, ուստի տվյակ տարածաշրջանի անվտանգությունը կենսական նշանակություն ունի:
Բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին ասել է , որ փորձի փոխանակումը Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի միջև համատեղ ռազմածովային զորավարժությունների այլ կարևոր նպատակներից է: Նա հավելել է.«Ահաբեկչության և ծովահենության դեմ պայքարը եռակողմ զորավարժության մյուս նպատակներն են»: