Իրանի Գերագույն առաջնորդ. Տարածաշրջանի ժողովուրդներն ատում են Միացյալ Նահանգներին
https://parstoday.ir/hy/news/iran-i115166-Իրանի_Գերագույն_առաջնորդ._Տարածաշրջանի_ժողովուրդներն_ատում_են_Միացյալ_Նահանգներին
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարել է. «Ես, Իրանի կառավարությունն ու ժողովուրդը, խստորեն դատապարտում ենք ԱՄՆ-ի կողմից Իրաքի Հաշդ-Ալ Շաբի խմբի դեմ իրականացրած հարձակումը»: Նա ընդգծել է որ տարածաշրջանի ժողովուրդներն ատում են ԱՄՆ-ին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունվար 01, 2020 12:47 Asia/Tehran
  • Իրանի Գերագույն առաջնորդ. Տարածաշրջանի ժողովուրդներն ատում են Միացյալ Նահանգներին

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարել է. «Ես, Իրանի կառավարությունն ու ժողովուրդը, խստորեն դատապարտում ենք ԱՄՆ-ի կողմից Իրաքի Հաշդ-Ալ Շաբի խմբի դեմ իրականացրած հարձակումը»: Նա ընդգծել է որ տարածաշրջանի ժողովուրդներն ատում են ԱՄՆ-ին:

Չորեքշաբթի օրը Իրանi հազարավոր բուժքույրերի հետ հանդիպման ժամանակ Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է.«Տարածաշրջանում, հատկապես Իրաքում ԱՄՆ-ի հանդեպ ատելության ալիքը ժողովրդի բնական արձագանքն է ԱՄՆ-ի հանցագործություններին, և Հաշդ ալ-Շաբիի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացրած հարձակումը պատասխան գործողություն էր ԻԼԻՊ-ի պարտության համար, քանի որ այդ ահաբեկչական խումբը ոչնչացվեց Իրաքի ժողովրդական ուժերի կողմից»:

Այաթոլլահ Ալի Խամենեին անդրադառնալով ԱՄՆ նախագահի հայտարարություններին, որում Իրանին է մեղադրել վերջին օրերին Իրաքում տեղի ունեցած դեպքերի մեջ ընդգծել է.«Ամերիկան սխալվում է և այս հարցը չի առնչվում Իրանին»:

Իրանի գերագույն առաջնորդը հավելել է.«Իսլամական հանրապետությունը պատերազմ չի փնտրում, բայց յուրաքանչյուրի հետ, ով սպառնում է Իրանի ազգային շահերին, հետաքրքրություններին, առանց վարանելու խիստ կպատասխանանենք»:

Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով ԱՄՆ-ի հանցագործություններին, հատկապես Իրաքում և Աֆղանստանում գործող Բլաք Վաթեր խմբի հանցագործություններին, որոնք սպանել են հազարավոր իրաքցիների հավելել է.«ԱՄՆ պաշտոնյաների այցը տարածաշրջանի որոշ երկրներ, առանց նրանց թույլտվության և նրանց ներկայությունը ռազմաբազաներում, ԱՄՆ-ի նվաստացուցիչ վերաբերմունքի ևս մեկ օրինակն է տարածաշրջանի երկրների և ժողովուրդների հանդեպ»:

Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդն Իրանի ժողովրդին համրելով քաջ, գիտակից և աշախատունակ բոլոր ոլորտներում հավելել է.«Հաղթանակը պատկանում է Իրանի ժողովրդին և երկրի  ապագան կլինի շատ ավելի լավ, քան այսօր»: