ԻՀՊԿ.«Ծանր վրեժ ենք լուծելու ոճրագործներից»
https://parstoday.ir/hy/news/iran-i115227-ԻՀՊԿ._Ծանր_վրեժ_ենք_լուծելու_ոճրագործներից
ԻՀՊԿ հաղորդագրություն տարածելով, ցավակցություն է հայտնել Բաղդադում ԱՄՆ-ի իրականացրած ոճրագործության հետևանքով Ղոդսի հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և մյուսների նահատակության կապակցությամբ և հայտարարել, որ ծանր վրեժ է լուծելու ոճրագործներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2020 13:54 Asia/Tehran
  • ԻՀՊԿ.«Ծանր վրեժ ենք լուծելու ոճրագործներից»

ԻՀՊԿ հաղորդագրություն տարածելով, ցավակցություն է հայտնել Բաղդադում ԱՄՆ-ի իրականացրած ոճրագործության հետևանքով Ղոդսի հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և մյուսների նահատակության կապակցությամբ և հայտարարել, որ ծանր վրեժ է լուծելու ոճրագործներից:

Ուրբաթ օրը, ԻՀՊԿ  հաղորդագրություն տարածելով, հայտարարել է, որ ամերիկյան ուժերի հարձակման հետևանքով նահատակվել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսին:

Հաղորդագրության մեջ ասված է.«Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և իսլամական դիմադրության դպրոցում դաստիարակված մյուս քաջերի նահատակությունը նոր էջ բացեց հակասիոնիստական և տարածաշրջանում ամերիկյան ոտնձգիչների դեմ պայքարում»:

Իրանի անվտանգության նախարարությունը գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության առիթով հաղորդագրություն տարածելով, հայտարարել է, որ ամերիկացի ահաբեկիչները պատժվելու են: