Մուսավի. Շվեյցարիայի դեսպանին փոխանցվել է ԱՄՆ-ի ուղերձին Իրանի պատասխանը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը, նշելով, որ Շվեյցարիայի դեսպանը կանչվել է նախարարություն, հավելել է, որ վերջինսի փոխանցվել է ԱՄՆ-ի ուղերձին Իրանի պատասխանը:
Այն բանից հետո, երբ Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատունը հայտարարեց, որ գեներալ Ղասեմ Սուլայմանիի նահատակությունից անմիջապես հետո Վաշինգտոնն ուղերձ է հղել Իրանին, որը պետք է Շվեյցարիայի դեսպանի միջոցով փոխանցվի Թեհրանին, Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարեց. «Ուրբաթ օրը, Թեհրանում ԱՄՆ-ի շահերի պաշտկանը երկրորդ անգամ կանչվել է ԱԳՆ և նրան է փոխանցվել ԱՄՆ-ի ուղերձին Թեհրանի պատասխանը»:
Ավելի վաղ, Մուսավին հայտարարել էր, որ Շվեյցարիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ: Նա նշել էր. «Շվեյցարիայի դեսպանին ասվել է, որ ԱՄՆ-ի գործողությունը պետական մակարդակով իրականացված ահաբեկչություն էր, և այդ երկիրը կրելու է իր հանցագործության հետևանքների ողջ պատասխանատվությունը»: