Մուսավի. Շվեյցարիայի դեսպանին փոխանցվել է ԱՄՆ-ի ուղերձին Իրանի պատասխանը
https://parstoday.ir/hy/news/iran-i115240-Մուսավի._Շվեյցարիայի_դեսպանին_փոխանցվել_է_ԱՄՆ_ի_ուղերձին_Իրանի_պատասխանը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը, նշելով, որ Շվեյցարիայի դեսպանը կանչվել է նախարարություն, հավելել է, որ վերջինսի փոխանցվել է ԱՄՆ-ի ուղերձին Իրանի պատասխանը:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունվար 04, 2020 05:30 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը, նշելով, որ Շվեյցարիայի դեսպանը կանչվել է նախարարություն, հավելել է, որ վերջինսի փոխանցվել է ԱՄՆ-ի ուղերձին Իրանի պատասխանը:

Այն բանից հետո, երբ  Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատունը հայտարարեց, որ գեներալ Ղասեմ Սուլայմանիի նահատակությունից անմիջապես հետո Վաշինգտոնն ուղերձ է հղել Իրանին, որը պետք  է Շվեյցարիայի դեսպանի միջոցով փոխանցվի Թեհրանին, Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարեց. «Ուրբաթ օրը, Թեհրանում ԱՄՆ-ի շահերի պաշտկանը երկրորդ անգամ կանչվել է ԱԳՆ և նրան է փոխանցվել ԱՄՆ-ի ուղերձին Թեհրանի պատասխանը»:

Ավելի վաղ, Մուսավին հայտարարել էր, որ Շվեյցարիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ: Նա նշել էր. «Շվեյցարիայի դեսպանին ասվել է, որ ԱՄՆ-ի գործողությունը պետական մակարդակով իրականացված ահաբեկչություն էր, և այդ երկիրը կրելու է իր հանցագործության հետևանքների ողջ պատասխանատվությունը»: