Հարավային իրանահայության կրոնական առաջնորդների ցավակցական ուղերձը գեներալ Սուլեյմանիի նահատակության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i115253-Հարավային_իրանահայության_կրոնական_առաջնորդների_ցավակցական_ուղերձը_գեներալ_Սուլեյմանիի_նահատակության_կապակցությամբ
Սպահանի և հարավային իրանահայության թեմի առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանիի նահատակության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2020 08:22 Asia/Tehran
  • Հարավային իրանահայության կրոնական առաջնորդների ցավակցական ուղերձը գեներալ Սուլեյմանիի նահատակության կապակցությամբ

Սպահանի և հարավային իրանահայության թեմի առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանիի նահատակության կապակցությամբ:

Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, եպիսկոպոս Սիփան Քաշջյանի ուղերձում ասվում է. «Սպահանի և հարավային իրանահայությունն իր ցավակցությունն է հայտնում Իրանի մեծ ժողովրդին, գերագույն առաջնորդին  և գեներալի ընտանիքին՝  «չարիքի առանցքի դեմ պայքարի ճակատի» հպարտ ղեկավար Ղասեմ Սուլեյմանիի նահատակության կապակցությամբ: Խստորեն դատապարտում ենք այս ահաբեկչական գործողությունը և ամենակարող Աստծուց խաղաղություն հայցում զոհվածների հոգիների համար»:

Լրատվական աղբյուրների հաղորդման համաձայն, հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել է ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը: