Տեսանյութ. «Իրանի բարձրագույն ռազմական շքանշանով Ղասեմ Սուլեյմանիի պարգևատրությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i115271-Տեսանյութ._Իրանի_բարձրագույն_ռազմական_շքանշանով_Ղասեմ_Սուլեյմանիի_պարգևատրությունը
Իրանի Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդը 2019 թվականի մարտի 10-ին նահատակ գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիին պարգևատրել էր Զուլֆաղար շքանաշանով, որը Իրանում ռազմական բարձրագույն պարգևն է։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունվար 04, 2020 15:10 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդը 2019 թվականի մարտի 10-ին նահատակ գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիին պարգևատրել էր Զուլֆաղար շքանաշանով, որը Իրանում ռազմական բարձրագույն պարգևն է։

ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին խոսքն ուղղելով պատվավոր հրամանտարին  ասել է.«Նա անգամներ հայտնվել է թշնամու ագրեսիայի թիրախում: Նա պայքարել է Աստծո Ճանապարհին: Թող Բարձրյալն Աստծո օրհնանքը միշտ նրա հետ լինի և Աստված նրան պարգևի երջանկություն և վերջում նրան արժանացնի նահատակության պսակին, իհարկե ոչ հիմա, Իրանի իսլամական հանրապետությունը դեռ երկար տարիներ գործ ունի նրա հետ»:

2020 թվականի հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել է ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ-Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը: