Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
https://parstoday.ir/hy/news/iran-i115404-Թեհրանում_կործանված_ուկրաինական_ինքնաթիռի_բոլոր_ուղևորները_զոհվել_են
Իրանի քաղավիացիայի վարչության հաղորդման համաձայն, Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի բոլոր 176 ուղևորները, ներառյալ՝ անձնակազմի անդամները, զոհվել են:
(last modified 2026-05-19T15:23:53+00:00 )
Հունվար 08, 2020 07:20 Asia/Tehran

Իրանի քաղավիացիայի վարչության հաղորդման համաձայն, Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի բոլոր 176 ուղևորները, ներառյալ՝ անձնակազմի անդամները, զոհվել են:

Հաղորդագրության մեջ նշվում է. «Չորեքշաբթի առավոտյան, տեղական ժամանակով 6:12-ին, ուկրաինական 737- 800 ինքնաթիռը, որը պատկանում էր Ուկրիանայի միջազգային ավիաուղիներին, Թեհրանի Իմամ Խոմեյնու անվան օդանավակայանից օդ է բարձրացել՝ դեպի Կիև թռիչք իրականացնելու նպատակով: 6:18 րոպեին ինքնաթիռը կործանվել է Իրանի Սաբա Շահր քաղաքի մերձակայքում:

Հայտարարության մեջ նշված է, որ ինքնաթիռի ուղևորների մեծ մասը եել են Իրանի քաղաքացիներ: Ինքնաթիռում եղել են նաև այլ ազգերի ներկայացուցիչներ: