Մամուլի տեսություն 08.01.2020
(last modified Wed, 08 Jan 2020 08:32:18 GMT )
Հունվար 08, 2020 12:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08.01.2020

Իրանի իսլամական խորհրդարանը հավանություն է տվել Պենտագոնին ահաբեկչական կազմակերպություն անվանելու վերաբերյալ նախագծին և հայտարարել, որ Իրանը պետք է պատասխան գործողությունների դիմի ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, Ղասեմ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ:

Համդելի օրաթերթ

Իրանի խորհրդարանը քվեարկել է ԱՄՆ-ից «ծանր վրեժ» լուծելու օգտին

Իրանի կառավարության համաձայնությամբ,  վավերացվել է գեներալ Սուլեյմանիի սպանության համար ԱՄՆ-ից «ծանր վրեժ» լուծելու վերաբերյալ նախագիծը: 

ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Հուսեյն Սալամին ասել է. «Մեր վրեժը լինելու է կոշտ ու վճռական»:

Նախօրիեն, խորհդրարանում անցկացված քվերակության ժամանակ, հաստատվեց գեներալ Սուլեյմանիի սպանությունը ահաբեկչություն որակելու և այդ կապակցությամբ  «ծանր վրեժ» լուծելու  օրինագիծը: Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, Քերմանում գեներալ Սուլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ ունեցած ելույթում հայտարաերց, որ Իրանի վրեժը լինելու է ծանր ու դաժան: Նա նշեց, որ ժողովուրդը կարող է վստահ լինել, որ իր սիրելի գեներալի վրեժոը լուծվեու է ու ահաբեկիչները զղջալու են իրենց իրականացրած հանցագործության համար:

 

Իրան օրաթերթ

Պենտագոնը շփոթված է. Մնա՞լ, թե հեռանալ

Անհամադրվածության սինդրոմը Սպիտակ Տնից տեղափոխվել է Պենտագոն, հասնելով Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար գործող ամերիկյան կոալիցիային: Երկուշաբթի օրը, այն բանից հետո, երբ հրապարակվեց ամերիկյան զորուժն Իրաքից դուրս բերելու վերաբերյալ հակաիլիպական կոալիցիայի ղեկավարի ստորագրած նամակը, Պենտագոնի ղեկավարը հայտարարեց, որ կառույցը նման ծրագիր չունի: Մյուս կողմից, Սպիտակ Տունը հայտարարեց, որ եթե Իրաքի խորհրդարանն ըդնունի այդ երկրից ամերիկյան զորուժի դուրսբերման նախագիծը, Վաշինգտոնըւ պատժամիջոցներ կսահմանի Բաղդադի դեմ:

 

Քեյհան օրաթերթ

Իրանի ժողովուրդը հրաժեշտ տվեց իր սիրելի գեներալին

ԻՀՊԿ Ղոդս սոտրաբաժանման հրամանատար  հաջ Ղասեմ Սուելյմանիի և նրա զինակից Հուսյեն Փուր Ջաֆարիի մաիմիններն ի վերջո հասան հայրենիք: Իրանցիների սիրելի հրամանատարն ի վերջո հավերժական հանգիստ կգտնի իր հայրենիքում:

Գնեերալ Սուլեյմանիի ու նրա զինակիցների վերջին հրաժեշտի արարողության ժամանակ, Իրանի տարբեր քաղաքների փողոցները չորս օր շարունակ, լցված էին միլիոնավոր քաղաքացիներով: Մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ հրաժեշտ տալու իրենց սիրելի գեներալին: Եվ երեկ, մարդիկ արցունքն աչքերին և լացը կոկորդներում խեդելով, հրաժեշտ տվեցին իրենց հրամանատրին:

 

Խորասան օրաթերթ

Ամերիկացիների դաշնակիցները փախչում են Իրաքից

ԱՄՆ-ի իրականացրած ահաբեկչական գործողությունից և իրանցի ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունից հետո, ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիան, տարածաշրջանում լարվածությունը սրվելուն զուգահեռ, հայտարարել է, որ իր կենտրոնական շտաբը տեղափոխում է Քուվեյթ: Այս մասին հայտնել են Ալ Ջազիրան և Գերմանիայի լրատվական գործկալությունը:

 

armenpress.am

Հայաստանում Իրանի դեսպանատանը սգո մատյան կբացվի Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը սգո մատյան կբացվի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում` այս մասին հայտնեցին դեսպանատնից:

«Սգո մատյանը բաց կլինի այսօր` 15:00-17:00-ն, և վաղը, ժամը 11:00-13:00-ն»,- նշեցին Հայաստանում ԻԻՀ դեսպանատնից:

Հունվարի 3-ին Ղասեմ Սոլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի հարվածով։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը: ԱՄՆ-ը Սոլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ Սոլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։ Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սոլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊-ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել:

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։ Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈՒ աղբյուրները հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ցանկացած տարբերակ, իսկ Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Վաշինգտոնը հաշվի է առել ցանկացած պատասխան, որը կարող է հետևել Իրանի կողմից։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: «Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից»,- հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում:

 

armenpress.am

Զելենսկին հորդորել Է ձեռնպահ մնալ Իրանում ինքնաթիռի կործանման շուրջ շահարկումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հորդորել Է ձեռնպահ մնալ Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» մարդատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ «չստուգված վարկածներ» առաջ քաշելուց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Բոլորին շատ եմ խնդրում ձեռնպահ մնալ շահարկումներից եւ աղետի վերաբերյալ չստուգված վարկածներ առաջ քաշելուց մինչեւ պաշտոնական հաղորդագրությունների հրապարակումը»,-հունվարի 8-ին գրել Է նա իր Telegram-ալիքում:Հունվարի 8-ին ավելի վաղ Իրանում Ուկրաինայի դեսպանությունը բացառել Է Իրանում ընկած ինքնաթիռի նկատմամբ ահաբեկչության վարկածը: Ինչպես նշել են դեսպանությունում, ավտիաաղետի պատճառ կարող Էին դառնալ շարժիչի հետ կապված խնդիրները:«Նախնական տեղեկատվության համաձայն, ինքնաթիռը կործանվել Է տեխնիկական պատճառներով շարժիչի վթարի հետեւանքով: Այժմ ահաբեկչության վարկածը բացառված Է»,- ասված Է հաղորդագրության մեջ:Հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո կործանվել Է «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» Boeing-737 ինքնաթիռը: Ուկրաինայի ՆԳ նախարարության նախնական տվյալներով՝ ավիաաղետի հետեւանքով զոհվել Է 180 մարդ:Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցավակցություն Է հայտնել զոհվածների հարազատներին: Նա ընդհատել Է ուղեւորությունը Օման եւ շտապ վերադարձել Կիեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: