Ռոհանի. Իսլամական ժողովրդի վերածնունդը կլինի Դիմադրության առանցքի ամրապնդման սկիզբը
Հունվար 09, 2020 08:34 Asia/Tehran
ԻԻՀ նախագահն անդրադառնալով գեներալ Սուլեյմանիի ու նրա ընկերների նահատակության նկատմամբ տարածաշրջանի ժողովուրդների հարգանքնին, նշել է. «Իսլամի ժողովրդի վերածնունդը և Իրանում, տարածաշրջանի երկրներում ու աշխարհում սկիզբ առած մեծ շարժումը, կդառնան Դիմադրության առանցքի ամրապնդման սկիզբը»:
Չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ, ԻԻՀ նախագահը նշել է. «Իսլամի ժողովրդի մեծ վերածնունդը նոր հորիզոններ է բացելու աշխարհում բռնության ու ահաբեկչություն տարածողների դեմ պայքարում»:
Նա հավելել է. «Իսլամի ժողովրդի շարժումը, որն օր օրի ավելի մեծ ուժ է ստանալու, վրեժխնդիր է լինելու այն մեծ մարդու համար, ով իր կյանքը զոհեց բռնության ու ամբարտավանության դեմ պայքարի ճանապարհին»:
Պիտակ