Հունվար 09, 2020 11:05 Asia/Tehran
  • Թախտ Ռավանչին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին. «Իրանը պատերազմի մտադրություն չունի»

Չորեքշաբթի երեկոյան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին անդրադարձել է սհսբեկչության դեմ պայքարտում և ԻԼԻՊ-ի պարտության գործում ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի դերակատարությանը և նրան համարել է անկրկնելի հերոս Իրանում ու տարածաշրջանում:

Անդրադառնալով ԱՄՆ-ի ահաբեկչական քայլի դեմ ԻՀՊԿ-ի ծանր պատասխանին ու վրեժխնդրությանը, Թախտ Ռավանչին հավելել է.«Իրանը ձգտում է տարածաշրջանում կայունություն հստատել է պատերազմելու մտադրություն չունի»:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստին մասնակցելու համար Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆին մուտքի արտոնագիր չտրամադրելուն: Նա նշել է.«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից ակնկալվում է առավել հստակ ու հնարավորինս արագ քայլեր ձեռնարկել միջազգային կանոնների ու համաձայնությունների խախտման այս քայլին հակադարձելու կապակցությամբ»:

Բարձր գնահատելով Արևմտյան Ասիայում կայունություն հաստատելու համար Իրանի կողմից տարվող ջանքերը, Գուտերեշը դրական է համարել Իրանի ներկայացրած «Հորմոզի խաղաղության նախաձեռնություն» նախագիծը:

Պիտակ