Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i115517-Իրանի_զինված_ուժերի_գլխավոր_շտաբի_հայտարարությունը_ուկրաինական_ինքնաթիռի_կործանման_վերաբերյալ
ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Թեհրանի մերձակայքում Ուկրաինական ավիաուղիներին պատկլանող ինքնաթիռի վթարի վերաբերյալ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունվար 11, 2020 05:33 Asia/Tehran
  • Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ

ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Թեհրանի մերձակայքում Ուկրաինական ավիաուղիներին պատկլանող ինքնաթիռի վթարի վերաբերյալ:

Օդանավը կործանվեց հունվարի 8-ին՝ Թեհրանի իմամ Խումեյնու անվան օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց:

Շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ, ԻԻՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը նշել է. «ԱՄՆ-ի նախագահի կողմից Իրանի պատմամշակութային օբյեկտների դեմ հարձակում իրականացնելու վերաբերյալ սպառնալիքից հետո, և հաշվի առնելով տարածաշրջանի երկնքում օդային երթևեկության աննախադեպ աճը, Իրանի զինված ուժերը բերվել էին պատրաստվածության բարձր մակարդակի՝ հավանական սպառնալիքներին պատասխանելու համար:

Նման ճգնաժամային պայմաններում, 752 թռիչքն իրականացնող ուկրաինական օդանավը իմամ Խումեյնու անվան օդանավակայանից օդ բարձրանալուց հետո և օդում պտույտ իրականացնելու ժամանակ, մոտեցել է ԻՀՊԿ ստորաբաժանումներցի մեկի օդային տարածքին և իր թռիչքի ու բարձրության պատճառով տպավորություն է ստեղծվել, որ այն թշնամական ինքաթիռ է: Արդյունքում, մարդկային սխալի ու ոչ դիտավորյալ կերպով, ինքնաթիռը խոցվել է հրթիռով»:

ԻԻԳ ԶՈՒ Գլխավր շտաբը ցավակցությունէ հայտնել զոհերի ընտանիքներին, նշելով, որ այս գործով հետաքննությունը շարունակվում է: