Ռոհանու հետ հեռախոսազրույցում Զելենսկին գնահատել է Իրանի օրինական քայլերը
Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ երկու երկրների տեխնիկական մասնագետները շարունակելու են համագործակցել, մինչև ուկրաինական ինքնաթիռի կործանման բոլոր հետևանքների պարզվելը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմի Զելենսկու հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ներկայացնելով ինքնաթիռի կործանման պաշտոնական վարկածը, նշել է. «Ինքնաթիռի կործանման պատճառը եղել է մարդկային սխալը և այս կապակցությամբ բոլոր մեղավորները կկրեն համապատասխան պատիժը»:
Նա հավելել է. «Ուկրաինացի մասնագետների հետ համագործակցությանը զուգահեռ, առաջիկայում, Իրանի դատական համակարգը նույնպես կսկսի գործով հետաքննությունը»:
Ուկրաինայի նախագահը, շնորհակալություն հայտնելով իրադարձություննրը ներկայացնելու համար, հույս է հայտնել, որ երկու երկրների մասնագետների համագործակցությունը կլշարունակվի մինչև հետաքննության ավարտը և զոհերի մարմինները հնարավորինս արագ կհանձնվեն իրենց հարազատներին: