Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Օմանի թագավորին
Օմանի նորընտիր թագավորին հղած շնորհավորական ուղերձում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ փախադարձ վստահության վրա հիմնված երկու երկրների հարաբերությունները կշարունակվեն:
Երկուշաբթի օրը, Օմանի նոր թագավոր Հեսամ բին Թարիղ ալ-Սաիդին հղած շնորհավորական ուղերձում, Հասան Ռոհանին ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության և Օմանի միջև հարաբերությունները հիմնվել են փոխադարձ վստահության հիման վրա, Օմանի հանգուցյալ Սուլթան Ղաբուս բին Սաիդի օրոք»:
Ցավակցություն հայտնելով թագավորի մահվան կապակցությամբ, Հասան Ռոհանին գրել է. «Սուլթան Ղաբուսը կարևոր դերակատարությունէ ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում»:
ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, երկուշաբթի օրը այցելել է Թեհրանում Օմանի դեսպանատուն՝ գրառում անելու այդ երկրի թագավորի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում»:
Օմանի նոր թագավոր է նշանակվել 65-ամյա Հեսամ բին Թարիղ ալ-Սաիդը: