ԻԻՀ նախագահ.«Իրանի ժողովուրդն ավելի է ուժեղացել ԱՄՆ-ի սադրանքներից ու պատժամիջոցներից»
https://parstoday.ir/hy/news/iran-i115748-ԻԻՀ_նախագահ._Իրանի_ժողովուրդն_ավելի_է_ուժեղացել_ԱՄՆ_ի_սադրանքներից_ու_պատժամիջոցներից
Նշելով, որ ամերիկացիները սխալ ծրագիր են մշակել Իրանի դեմ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանի ժողովուրդն ԱՄՆ-ի սադրանքների ու պատժամիջոցների դիմաց ավելի է ուժեղացել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2020 13:08 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ.«Իրանի ժողովուրդն ավելի է  ուժեղացել ԱՄՆ-ի սադրանքներից ու պատժամիջոցներից»

Նշելով, որ ամերիկացիները սխալ ծրագիր են մշակել Իրանի դեմ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանի ժողովուրդն ԱՄՆ-ի սադրանքների ու պատժամիջոցների դիմաց ավելի է ուժեղացել»:

Հինգշաբթի օրը Կենտրոնական բանկի 59-րդ ընդհանուր ժողովում, ցավակցություն հայտնելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի նահատակության կապակցությամբ, նախագահ Ռոհանին նշել է.«Ամերիկացի ահաբեկիչների կողմից ռազմական հրամանատարի սպանությունը ցավ պատճառեց արևմտյան Ասիայի ողջ տարածաշրջանի երկրներին և բոլոր մուսուլմանները, Քաշմիրից մինչև Աֆրիկա, ցավակցություն հայտնեցին գեներալ Սոլեյմանիի նահատակության կապակցությամբ»:

Նշելով, որ քիչ է պատահում, որ մի երկիր համարձակվի իր հրիթռային հարվածների թիրախ դարձնի ամերիկյան ռազմաբազան, նախագահ Ռոհանին հավելել է.«Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի ամբողջությամբ սխալ ծրագրավորումը բոլորի համար պարզ դարձավ, մինչդեռ Իրանի ժողովուրդը ավելի հզոր ու հաստատակամ է կանգնել ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային դաշնակիցների սադրանքների դիմաց»: