ԻԻՀ նախագահը կարևորել է աշխարհի տարբեր երկրների հետ Թեհրանի համագործակցության ընդլայնումը
Իրանի իսլամական հանրապետությա նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է տնտեսական, մշակութային ու գիտական ոլորտներում աշխարհի տարբեր երկրների հետ Թեհրանի համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Նախագահ Ռոհանին երեքշաբթի օրն աշխարհի տարբեր երկրներում Իրանի 13 նորանշանակ դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրանց կոչ է արել իրենց առաքելության վայրում Իրանի կարողությունները ներկայացնել ներդրողներին և պետական ու մասնավոր բաժիններին և առավել քան երբևէ ջանքեր գործադրել այլ երկրների հետ բազմակողմ հարաբերությունների ընդլայնման, զարգացման ու ամրապնդման ուղղությամբ:
Բելգիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Դանիայում, Բելառուսում, Հայաստանում, Սերբիայում Հարավաֆրիկյան հանրապետությունում, Նիգերիայում, Ղրղզստանում, Շրիլանկայում,Մավրիտանիայում և Խորվաթիայում Իրանի նորանշանակ դեսպանները զեկույց ներկայացնելով տարբեր ոլորտներում հիշյալ երկրների հետ Իրանի հարաբերությունների վիճակի վերաբերյալ, ընդգծել են այլ երկրների հետ Իրանի բազմակողմ համագործակցության և տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: