Ռոհանին կարևորել է Իրան-Վենեսուելա հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i115964-Ռոհանին_կարևորել_է_Իրան_Վենեսուելա_հարաբերությունները
Երեքշաբթի օրը Թեհրանում Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասայի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների բարեկամական հարաբերություններին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«ԻԻՀ-ը պատրաստ է որպես բարեկամ, երկրի ընդլայնել հարաբերությունները Վենեսուելայի հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2020 13:23 Asia/Tehran
  • Ռոհանին կարևորել է Իրան-Վենեսուելա հարաբերությունները

Երեքշաբթի օրը Թեհրանում Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասայի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների բարեկամական հարաբերություններին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«ԻԻՀ-ը պատրաստ է որպես բարեկամ, երկրի ընդլայնել հարաբերությունները Վենեսուելայի հետ»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի հակաիրանական անօրինական պատժամիջոցներին և Վենեսուելայի կառավարության ու ժողովրդի դեմ ուղղված նրանց սադրիչ քայլերին ու ճնշումներին, Ռոհանին նշել է, որ դրանք հակամարդկյաին են: Նա շեշտել է.«Անկասկած անկախ ժողովուրդները կանգնելու են այս ճնշումների ու սադրիչ քայլերի դեմ և անպայման հաղթելու են: Իսկ ԱՄՆ-ը ափսոսելու է»:

Վենեսուելայի ԱԳ նախարարն ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի նահատակության կապակցությամբ ցավակցություն հայտնելով Իրանի ժողովրդին ու կառավարությանն ասել է.«Անշուշտ անկախ կառավարություններն ու ժողովուրդները կկանգնեն թշնամիների ճնշումների ու սադրիչ քայլերի դեմ և կպաշտպանեն իրենց շահերը»: