Ռոհանի. Չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, Իրան-ՌԴ հարաբերությունները զարգանում են
Նշելով, որ Իրան-ՌԴ հարաբերությունները գտնվում են զարգացման ընթացքի մեջ, ԻԻՀ նախագահը հավելել է. «Չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, Իրանն ու Ռուսաստանը շարունակում են զարգացնել հարաբերությունները»:
Երկուշաբթի օրը, Պետդումայի նախագահ Վյաչեսլամ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով երկու երկրների հարաբերություններում խորհրդարանների կարևոր դերը, Ռոհանին հույս է հայտնել, որ երկկողմ ներդրումային բոլոր պայմանագրերը հնարավորինս շուտ կգործադրվեն:
Նշելով, որ Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության հաստատման, Ռոհանին հավելել է. «Իրան, Չինաստան ՌԴ եռակողմ հարաբերությունները և Օմանի ծովում համատեղ զորավարժության անցկացումը, վկայում են, որ երեք երկրները ցանկություն ունեն խորացնել հարաբերությունները»:
ՌԴ-ի Պետդոմայի նախագահն անդրադառնալով երկու երկրների խորհրդարանական համագործակցության երկրորդ հանձնաժողովի անցկացմանն ասել է. «Ներկայուսմ առաջնային խնդիրը երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացումն է»: