Մուսավի. Քայլեր են ձեռնարկվում Չինաստանում բնակվող իրանցիներին օգնելու ուղղությամբ
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է. «Մենք աշխատում ենք Չինաստանում բնակվող և կրթություն ստացող մեր երկրի քաղաքացիներին Իրանի վերադարձնելու ուղղությամբ»:
Անդրադառնալով Չինաստանի Վուհան քաղաքում բնակվող իրանցիների վիճակին,Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է, որ Արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրավիճակին, և շուրջօրյա ջանքեր են գործադրվում իրավիճակը կառավարելու և Չիանստանում բնակվող իրանցիներին օգնելու ուղղությամբ:
Նա հավելել է, որ նախարարությունը մշտական կապի մեջ է Չինաստանի տարբեր ներքին գերատեսչությունների հետ, և այդ երկրում Իրանի դեսպանատունը նույնպես ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ:
Չորեքշաբթի օրը, Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը հայտնել է, որ կորոնավիրուսից մահացների թիվը հասել է 132-ի, իսկ վարակվածներինը՝ վեց հազարի: