Ռոհանի.«ԻԻՀ չի ընդունում ստորանալու և հանձնվելու քաղաքականությունը»
ԻԻՀ նախագահն ասել է.«Դիմադրությունից բացի ոտնձգիչներին դիմակայելու այլ ճանապարհ չկա և չնայած ԻԻՀ-ը դեմ է լարվածության ու հակադարձման քաղաքականությանը, սակայն չի ընդունում ստորանալու և հանձնվելու քաղաքականությունը»:
Կիրակի օրը, ԻԻՀ հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնու սրբավայր դամբարանում, անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ թշնամիների աննախադեպ շրջափակումներին, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանի ժողովուրդը համոզված է, որ իսլամական համակարգը ճիշտ ուղու վրա է գտնվում և բռնությունն ու ոտնձգությունը գործադրվում են թշնամիների կողմից»:
Ռոհանին նշել է, որ թշնամին բռնություն է գործադրել և այսօր էլ շարունակում է գործադրել ոչ միայն Իրանի ժողովրդի նկատմամբ, այլ նաև բոլոր մուսուլմանների, հատկապես Պաղեստինի իրավազրկված ժողովրդի նկատմամբ:
Նշելով, որ «դարի գործարք» նախագիծը ամոթի խարան է ԱՄՆ-ի համար, ԻԻՀ նախագահն ասել է.«Բոլոր մուսուլմանները և ազատատենչ ժողովուրդները դեմ են այս նենգ նախագծին»:
Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի սեմին, ԻԻՀ նախագահը և կառավարության կազմի անդամներն իմամ Խոմեյնու սրբավայր դամբարանում վերանորոգել են իրենց ուխտը իսլամական հեղափոխության հիմնադրի և նահատակների գաղափարների հետ:
41 տարի առաջ, այս օրը, 1979-ի փետրվարի 1-ին, Իրանի Իսլամական հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, տասնհինգ տարվա աքսորից հետո, ժամանեց Իրան: Օդանավակայանում, Խոմեյնուն դիմավորելու էին եկել միլիոնավոր իրանցիներ:
Տասը օր անց՝ փետրվարի 11-ին, Իրանում հաղթանակեց իսլամական հեղափոխությունը:
Այդ իսկ պատճառով, փետրվարի մեկից 11-ն ընկած ժամանակահատվածն Իրանում հռչակված է որպես Այգաբացի տանսօրյակ: Ամեն տարի այդ օրերին, Իրանում տեղի են ունենում տարբեր տոնակատարություններ ու միջոցառումներ: