Բորելը Թեհրանում երկփուլ բանակցություններ Է վարել Զարիֆի հետ. IRNA
https://parstoday.ir/hy/news/iran-i116540-Բորելը_Թեհրանում_երկփուլ_բանակցություններ_Է_վարել_Զարիֆի_հետ._irna
ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը բանակցությունների երկու փուլ են անցկացրել Թեհրանում:
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Փետրվար 03, 2020 14:00 Asia/Tehran
  • Բորելը Թեհրանում երկփուլ բանակցություններ Է վարել Զարիֆի հետ. IRNA

ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը բանակցությունների երկու փուլ են անցկացրել Թեհրանում:

Այդ մասին փետրվարի 3-ին հայտնել Է IRNA իրանական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ հանդիպման ընթացքում կողմերն արծարծել են «Իրանի եւ Եվրոպայի երկկողմ հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ քննարկել են տարածաշրջանի իրադրության զարգացումը, առանձին միջազգային իրադարձություններ»:

Ենթադրվում Է, որ Բորելը Թեհրան իր երկօրյա այցի ընթացքում զրույց կանցկացնի իրանական խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ եւ հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտնել Է, որ Զարիֆը ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի համար 14-Էջանոց ուղերձ Է պատրաստել, որը հարցեր Է բովանդակում միջուկային գործարքի շուրջ Եվրոպայի դիրքորոշման վերաբերյալ: Դիվանագետի խոսքով՝ «Իրանը բազմաթիվ հարցեր ունի Եվրոպային, քանի որ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո նա դրսեւորել Է անգործություն եւ ամերիկյան ճնշմանը դիմակայելու անկարողություն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am