Ռոհանի. ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները կրճատելու Իրանի քայլերն արվել են համաձայնության շրջանակներում
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները կրճատելու Իրանի քայլերն արվել են համաձայնության շրջանակներում և այն պահպանեելու նպատակով:
Նա նշել է. «Իրանը պատրաստ է համագործակցել ԵՄ-ի հետ՝ խնդիրները լուծելու ուղղությամբ»:
ԻԻՀ նախագահը, երկուշաբթի օրն ընդունել է ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելին: Հանդիպման ընթացքում, Ռոհանին բարձր է գնահատել կողմերի համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային բազմաթիվ հիմնախնդիրների լուծման գործում: Ռոհանին հավելել է. «Իրանը հավատարիմ է մնում ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության վերաբերյալ համաձայնությանը և այս գործընթացըւ կշարունակվի, քանի դեռ իրավիճակը չի փոփոխվել»:
Նրա խոսքերով. «Սպանելով գեներալ Սուլեյմանիին, որը պայքարում էր տարածաշրջանում ահաբեկչության տարածման դեմ, ԱՄՆ-ը ավելի ուժեղացրեց ահաբեկչների դիրքերը»:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն, անդրադառնլով տարածաշրջանային հարցերում Իրանի դերակատարությանը և խաղաղուիթյան, անվտանգության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերին, նշել է. «Եմ-ը մշտապես կարևորել է Իրանի հետ այս ոլորտում համագործակցությունը»:
Բորելը ափսոսանք է հայտնել միջուկային համաձայնագրի եվրոպական անդամների կողմից իրենց պարտավորությունների կատաման հարցում թերանալու կապակցությամբ: