Իտալիան Իրանում ներդրումներ կանի՝ չնայած պատժամիջոցներին
Չնայած ԱՄՆ-ի ատժամիջոցներին, Իտալիան պատրաստվում է 5 միլիոն եվրոյի ներդրում անել Իրանում՝ կառուցելով թափոններից էլեկտրականություն արտադրող էլեկտրակայան:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ւրանի Գոլեսթան նահանգի թափոնների կառավարման կազմակերպության ղեկավար Մոհսեն Սամիին հայտարարել է, որ իտալական ընկերությունը նպատակ ունի ներդրում անել աղբի թափոններից էլեկտրականություն արտադրող էլեկտրակայանի կառուցման 20 ամյա նախագծում: Սամիին հավելել է, որ իտալական ընկերությունը կշահագործի էլեկտրակայանը և կիրականացնի դրա կառավարումը:
Էլեկտրակայանում կիրառվող տեխնոլոգիան համատեղելի է Գոլեսթանի կլիմայական պայմանների և թափոնների տեսակի հետ: Էլեկտրակայանը կարող է վերամշակել ցանկացած տեսակի թափոն՝ էլեկտրաէներգիա ստանալո համար: