Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Իրանի տիեզերական ծրագրի մասին Ֆրանսիայի միջամտողական հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i116892-Իրանի_ԱԳ_նախարարությունը_հերքել_է_Իրանի_տիեզերական_ծրագրի_մասին_Ֆրանսիայի_միջամտողական_հայտարարությունը
Իրանի արտգործնախարարության խոսնակը հերքել է Իրանի տիեզերական ծրագրի վերաբերյալ Ֆրանսիայի միջամտողական հաղորդագրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2020 14:52 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Իրանի տիեզերական ծրագրի մասին  Ֆրանսիայի միջամտողական հայտարարությունը

Իրանի արտգործնախարարության խոսնակը հերքել է Իրանի տիեզերական ծրագրի վերաբերյալ Ֆրանսիայի միջամտողական հաղորդագրությունը:

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը երկուշաբթի օրը  հրապարակել է հաղորդագրություն, որում դատապարտել է տիեզերք արբանյակ դուրս բերելու Իրանի փորձը և հայտարարել, որ այդ քայլը հակասում է Իրանի միջազգային պարտավորություններին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, հերքելով Ֆրանսիայի միջամտողական հաղորդագրությունն ասել է.«Տիեզերական ծրագրերի իրականացումը  գիտության ու տեխնոլոգիայի զարգացման ոլորտում Իրանի անօտարելի իրավունքն է»:

Մուսավին հստակեցրել է.«Իրանի հրթիռային պաշտպանական ծրագիրը ոչ մի առնչություն չունի թիվ 2231 բանաձեևի հետ, քանզի այն չի նախագծվել միջուկային զենք կրելու համար»: