Իրանի առաջնորդի խորհրդական. Պատժամիջոցները չեն ազդել Իրանի պաշտպանական և ռազմական կարողության վրա
Փետրվար 25, 2020 04:56 Asia/Tehran
«ԱՄՆ-ի պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն ունեցել Իրանի պաշտպանական և ռազմական ուժի վրա», - ասել է Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատարի խորհրդականը:
Financial Times թերթին տված հարցազրույցում, բրիգադային գեներալ Հուսեյն Դեհղանն ասել է. «Իրանի պաշտպանական և ռազմական ոլորտների բյուջեն չի կրճատվել»:
Նա հավելել է. «Ռազմական տեսակետից, Իրանն այսօր շատ ավելի բարձր դիրք ունի, քան երեք տարի առաջ, երբ Դոնալդ Թրամփը ստանձնեց իշխանությունը: Իսկ եթե նա վերընտրվի, առաջիկա հինգ տարիների ընթացքում, Իրանի ռազմական և պաշտպանական ուժն ավելի կմեծանա»:
«Իրանը չի դադարեցնիր իր հրթիռային ծրագիրը և Դիմադրության առանցքին ցուցաբերվող աջակցությունը: Բացի այդ, Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ», - ասել է նա:
Պիտակ