Իրանի առաջնորդի խորհրդական. Պատժամիջոցները չեն ազդել Իրանի պաշտպանական և ռազմական կարողության վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i117449-Իրանի_առաջնորդի_խորհրդական._Պատժամիջոցները_չեն_ազդել_Իրանի_պաշտպանական_և_ռազմական_կարողության_վրա
«ԱՄՆ-ի պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն ունեցել Իրանի պաշտպանական և ռազմական ուժի վրա», - ասել է Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատարի խորհրդականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2020 04:56 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդի խորհրդական. Պատժամիջոցները չեն ազդել Իրանի պաշտպանական և ռազմական կարողության վրա

«ԱՄՆ-ի պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն ունեցել Իրանի պաշտպանական և ռազմական ուժի վրա», - ասել է Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատարի խորհրդականը:

Financial Times թերթին տված հարցազրույցում,  բրիգադային գեներալ Հուսեյն Դեհղանն ասել է. «Իրանի պաշտպանական և ռազմական ոլորտների բյուջեն չի կրճատվել»: 

Նա հավելել է. «Ռազմական տեսակետից, Իրանն այսօր շատ ավելի բարձր դիրք ունի,  քան երեք տարի առաջ, երբ Դոնալդ Թրամփը ստանձնեց իշխանությունը: Իսկ եթե նա վերընտրվի, առաջիկա հինգ տարիների ընթացքում, Իրանի ռազմական և պաշտպանական ուժն ավելի կմեծանա»: 

«Իրանը չի դադարեցնիր իր հրթիռային ծրագիրը և Դիմադրության առանցքին ցուցաբերվող աջակցությունը: Բացի այդ, Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ», - ասել է նա: