Թեհրանում շահագործման է հանձնվել խոշոր ավտոմայրուղի
Թեհրանի հյուսիսում, նախագահի ներկայությամբ, շահագործման է հանձնվել Թեհրան-Հյուսիս ավտոմայրուղին
32 կլիոմետր երկարությամբ ճանապարհի կեսը թունելներ ու բարձր կամուրջներ են:
Միջոցառման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Թեհրանից հյուսիս գնացող այս ճանապարհն արտացոլում է իրանցի ճարտարապետների հզորությունը»:

Պատասխանատուները նշել են, որ Թեհրանից Իրանի հյուսիսային շրջաններ հասնող այս ճանապարհի անվտանգությունը բարձր է և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում այն միակն է: ԻԻՀ նախագահն ասել է.«Բարձր ստանդարտներով երկար թունելները , զարգացած Jet fan-ները, կողմնակի հասանելի թունելերը, առանձնահատուկ կամուրջները և բետոնե ծածկերը, ճանապարհի առանձնահատկություններն են, և նախագծվել են իրանցի մասնագետների ու իրանական ընկերությունների կողմից: