Ռոհանի. Աշխարհի բոլոր ժողովուրդներն ու կառավարությունները պետք է միասին պայքարեն կորոնավիրուսի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i117653-Ռոհանի._Աշխարհի_բոլոր_ժողովուրդներն_ու_կառավարությունները_պետք_է_միասին_պայքարեն_կորոնավիրուսի_դեմ
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հայտարարելով է, որ այսօր կորոնավիրուսը դարձել է գլոբալ, խնդիր ասել է. «Աշխարհի բոլոր ժողովուրդներն ու կառավարությունները պետք է միասին պայքարն կորոնավիրուսի դեմ և օգնեն միմյանց հնարավորինս արագ հաղթահարելու այս խնդիրը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 29, 2020 13:01 Asia/Tehran
  • Ռոհանի. Աշխարհի բոլոր ժողովուրդներն ու կառավարությունները պետք է միասին պայքարեն կորոնավիրուսի դեմ

Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հայտարարելով է, որ այսօր կորոնավիրուսը դարձել է գլոբալ, խնդիր ասել է. «Աշխարհի բոլոր ժողովուրդներն ու կառավարությունները պետք է միասին պայքարն կորոնավիրուսի դեմ և օգնեն միմյանց հնարավորինս արագ հաղթահարելու այս խնդիրը»:

Քաթարի Շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանի հետ հեռախոսազրույցում Հասան Ռոհանին ընդգծելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ է ապահովել երկու երկրի առողջապահական և բժշկական ոլորտների համագործակցությունը, հավելել է. «Իրանը բիզնեսի, առևտրական փոխանակումների և ուղևորափոխադրումների իրականացման համար առողջապահական հատուկ պրոտոկոլ է մշակել»: 

Քաթարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ-Սանին նաև իր գոհունակությունն է հայտնել 2020 թվականի հունվարին  Իրան կատարած այցի կապակցությամբ և  ասել. «Հուսով եմ, որ մենք կկարողանանք մոտ ժամանակներս երկու երկրների միջև բանակցությունները շարունակել Դոհայում»:

Շեյխ Թամիմ բին Համադ ալ-Սանին նաև հավաստիացրել է, որ Իրանն իր բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների շնորհիվ ի վիճակի է հաջողությամբ վերահսկել իրավիճակը: