Ռոհանի. Իրանը պատրաստ է հյուրընկալել Իդլիբի հարցով Իրան-Թուրքիա-Սիրիա եռակողմ նիստը
ԻԻՀ նախագահը հայտաարել է. «Ահաբեկիչների ոչնչացումը և Իդլիբում անմեղ կյանքերի պահպանումը կարևոր հարց է, որին պետք է մոտենալ պատասխանատվությամբ»:
Շաբաթ օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Աստանայի գործընթացի շրջանակներում, հյուրընկալել Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ նիստը:
Իրանի նախագահն այս գործընթացը որակել է որպես տարածաշրջանի անվտանգության գլխավոր ձեռքբերում և հավելել. «Լարվածությունը տարածաշրջանի որևէ երկրի շահերից չի բխում, և խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով»:
Ռեջեփ Թայիբ Էդողանը, հեռախոսազրույցի ընթացքում նշելով, որ Իրանը կարևոր դերակատարություն է ունեցել Սիրիայի ճժգանաժմի լուծմանն ուղղված գործողություններում, հավելել է. «Քաղաքական երկխոսությունը Սիրիայի խնդրի միակ լուծումն է»: Նա Իրանին կոչ է արել աջակցել այդ երկխոսությունների կայացմանն ու մասնակցել դրանց: