Իրանը մտահոգություն է հայտնել Հնդկաստանում մուսուլմանների դեմ կիրառված բռնությունների կապակցությամբ
Իրանի արտգործնախարարության խոսնակը, մտահոգություն հայտնելով Հնդկաստանի մուսուլմանների նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ, ասել է. «Իրանը Հնդկաստանին ճանաչում է որպես կրոնական հանդուրժողականություն դրսևորող երկիր, և նման լուրերի տարածումը շատ մտահոգիչ է»:
Հնդկաստանի քաղաքացիության օրենքի փոփոխության մասին օրինագծի ընդունումից հետո, այդ երկրում կտրուկ աճել են հինդուների կողմից մուսուլմանների նկատմամբ բռնությունների դեպքերը :
Երկուշաբթի օրը կայացած վիդեոկոնֆերանսի ընթացքում, Սեյեդ Աբբաս Մուսավին, հույս հայտնելով, որ Հնդկաստանում մուսուլմանների դեմ բռնությունները հնարավորինս շուտ վերջ կգտնեն, հավելել է. «Այս հույսը հիմնված է Հնդկաստանի իշխանությունների իմաստության վրա»:
Մուսավին հավելել է. «Իրանը մտահոգությամբ հետևում է Հնդկաստանում պատերազմների և կրոնական հողի վրա տեղի ունեցող բախումների վերաբերյալ լրահոսին»: