Քեմալվանդի. ՄԱԳԱՏԷ-ի անպատասխանատու հայտարարությանը պատասխան չի տրվելու
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է «Իրանի Իսլամական Հանրապետությունը հիմնավոր պատճառներ ունի ՄԱԳԱՏԷ-ի անհիմն մեղադրանքներին ու պահանջներին չպատասխանելու համար»:
Չորեքշաբթի օրը, Իրանի ատոմային էներգիայի գործակալության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին քննադատել է Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցն ասելով, որ գործակալությունը չի կարող Իրանին հարցեր ուղղել կամ Թեհրանի քայլերը կասկածի տակ դնել՝ հիմնվելով Իսրայելի լրտեսական կազմակերպության տվյալների վրա:
Քամալվանդին հայտարարել է, որ Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի 16 զեկույցներըվկայում են, որ Թեհրանը կատարել է իր բոլոր պարտավորությունները: Նա հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությանը չի պատասխանելու ՄԱԳՏԷ-ի հարցերին, որոնք հակասում են միջազգային օրենսդրությանը և հիմնված են են Սիոնիստական ռեժիմի կեղծ զեկույցների վրա»:
Նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ն մոնիտորինգ իրականացնող կառույց է և ոչ թե հետազոտություն, Քեմալվանդին հավելել է. «Գործակալության կողմից տեղեկատվության տրամադրման և միջուկային օբյեկտներ մուտք գործելու վերաբերյալ պահանջները պետք է ունենան իրավական հիմնավորումներ»:
Չնայած Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև դրական համագործակցությանը, մարտի երեքին, գործակալությունը հհրապարակել է զեկույց, որում Իրանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքեր է ներկայացրել և Թեհրանից պահանջել պատասխանել դրանց: