Քեմալվանդի. ՄԱԳԱՏԷ-ի անպատասխանատու հայտարարությանը պատասխան չի տրվելու
https://parstoday.ir/hy/news/iran-i117834-Քեմալվանդի._ՄԱԳԱՏԷ_ի_անպատասխանատու_հայտարարությանը_պատասխան_չի_տրվելու
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է «Իրանի Իսլամական Հանրապետությունը հիմնավոր պատճառներ ունի ՄԱԳԱՏԷ-ի անհիմն մեղադրանքներին ու պահանջներին չպատասխանելու համար»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մարտ 05, 2020 06:26 Asia/Tehran
  • Քեմալվանդի. ՄԱԳԱՏԷ-ի անպատասխանատու հայտարարությանը պատասխան չի տրվելու

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է «Իրանի Իսլամական Հանրապետությունը հիմնավոր պատճառներ ունի ՄԱԳԱՏԷ-ի անհիմն մեղադրանքներին ու պահանջներին չպատասխանելու համար»:

Չորեքշաբթի օրը, Իրանի ատոմային էներգիայի գործակալության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին քննադատել է Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցն ասելով, որ գործակալությունը չի կարող Իրանին հարցեր ուղղել կամ Թեհրանի քայլերը կասկածի տակ դնել՝ հիմնվելով Իսրայելի լրտեսական կազմակերպության տվյալների վրա:

Քամալվանդին հայտարարել է, որ Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի 16 զեկույցներըվկայում են, որ Թեհրանը կատարել է իր բոլոր պարտավորությունները: Նա հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությանը չի պատասխանելու ՄԱԳՏԷ-ի հարցերին, որոնք հակասում են միջազգային օրենսդրությանը և հիմնված են են Սիոնիստական ռեժիմի կեղծ զեկույցների վրա»: 

Նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ն մոնիտորինգ իրականացնող կառույց է և ոչ թե հետազոտություն, Քեմալվանդին հավելել է. «Գործակալության կողմից տեղեկատվության տրամադրման և միջուկային օբյեկտներ մուտք գործելու վերաբերյալ պահանջները պետք է ունենան իրավական հիմնավորումներ»:

Չնայած Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև դրական համագործակցությանը, մարտի երեքին, գործակալությունը հհրապարակել է զեկույց, որում Իրանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքեր է ներկայացրել և Թեհրանից պահանջել պատասխանել դրանց: